Մահացել է Ռիտա Շառոյանը

Գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկրային կյանքին հրաժեշտ տվեց բացառիկ մի անհատականություն՝ նվիրյալ մշակութաբան, վաստակած ու սիրված ժուռնալիստ, հրապարակախոս, Աշնակի արժանապատիվ դուստր Ռիտա Շառոյանը։ Նա աշխատել է Գառնիի դպրոցում, «Սովետական Հայաստան» թերթում, Ամերիկյան «Հորիզոն» հեռուստաընկերության հայաստանյան ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային կենտրոնի տնօրեն․․․ Ռիտայի իսկական կենսագրությունը միայն թվերն ու փաստերը չեն, այլ իր ժողովրդի ու սեփական տագնապներով ապրած և դեռ 70-ը չբոլորած, բայց Հայրենիքին նվիրումի անսահման անանձնական կյանքն ու ամենազոր ժամանակը։
Մեր ժողովրդի հոգևոր արժեքները ներկայացնելու ազգօգուտ գործունեություն ծավալեց։ Այսօր և միշտ Հայոց մշակույթի ոսկե ֆոնդում են Ռիտա Շառոյանի հեղինակային «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի տասնյակ գանձերը։ Իր խոստովանությամբ՝ «Նպատակ ունեմ այս ֆիլմերի միջոցով նոր ժամանակների մարդուն շարունակաբար ծանոթացնել մեր ազգային մշակույթի բյուրեղյա գանձերին»։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Ռիտա Շառոյանի բացառիկ հարցազրույցները տիեզերքի գաղտնիքների տիրակալ Գրիգոր Գուրզադյանի և տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի հետ բացառիկ հարցազրույցներն ու այլ հրապարակումները դասագրքային արժեք են ժուռնալիստների համար։ Նա արժանացել է բազում պարգևների, բայց ամենաարժեքավորը իրեն ճանաչողների սերն ու ապրեցնող ջերմ հուշերն են։
Հ․Գ․ Հոգեհանգիստը կլինի հունիսի 19-ին ժամը 17-20-ը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն տեղից ժամը 13։00-ին»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
130Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
63215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
43913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57410.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75708.09.2026, 23:12