Սահմանադրական դատարանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի դիմումի մասին

Սահմանադրական դատարանը հայտնում է․ «2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումը:
Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում»:

Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
187Երեկ, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
171Երեկ, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
169Երեկ, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
176Երեկ, 12:30
Արդարադատության նախարարի տեղակալները վերանշանակվել են
111Երեկ, 12:24
Պաշտպանության նախարարի 3 տեղակալները վերանշանակվել են
111Երեկ, 12:12
Լենա Նանուշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
122Երեկ, 12:00
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
26627.08.2026, 08:30