Սահմանադրական դատարանը՝ «Միասնության թևեր»-ի դիմումի մասին

ՀՀ ՍԴ-ն հայտնում է. «2026 թվականի հունիսի 19-ին «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:
Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում»:

ԴՕԿ կուսակցությունը ևս դիմում է ներկայացրել ՍԴ
2316:30
Սահմանադրական դատարանը՝ «Միասնության թևեր»-ի դիմումի մասին
3316:12
ՔԿ-ն՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալության մասին
4315:36
Սահմանադրական դատարանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի դիմումի մասին
7913:12
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է
7710:54
Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները (տեսանյութ)
6110:42
ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
109Երեկ, 13:24
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունը
16417.06.2026, 14:54