«Իսրայելը դուրս կբերի զորքերը Լիբանանից»․ Նաիմ Քասեմ

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Նաիմ Քասեմը կողմնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ իսրայելական զորքերը ստիպված կլինեն լքել Լիբանանի տարածքը, գրում է The National-ը:
««Հեզբոլլահի» ոչնչացման և օկուպացիայի հաստատման ծրագիրը տապալվել է։ Իսրայելցիները կհեռանան մեր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ «Հեզբոլլահի» բարձրաստիճան աղբյուրը լրատվամիջոցին հայտնել էր, որ շարժումն անընդունելի է համարում լիբանանյան տարածքում իսրայելական զորքերի ներկայությունը, և որ միայն դրանց լիակատար դուրսբերումը կարող է վերականգնել խաղաղությունը։ Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ի հետ՝ միջնորդների միջոցով, ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ շփումները ակտիվացել են։ Աղբյուրը նշել է, որ «Հեզբոլլահը» չի խախտել նախորդ հրադադարը, մինչդեռ Իսրայելը խախտել է՝ ձգտելով գրավել լրացուցիչ տարածքներ և վերահսկողություն հաստատել Նաբաթիե շրջանի նկատմամբ։

Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
2009:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
3609:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
2709:06
«Ուկրաինայի հարցով պատրաստվում է խաղաղության համաձայնագիր». Թրամփ
8309:01
«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
13702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
24300:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
29600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11900:06