«Նրա «կիրքը» հաճախ դրսևորվում է ներքին թշնամիներ փնտրելու մեջ»․ Արշակ Սարգսյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բովանդակության դեֆիցիտ և «կրքոտ» էմոցիոնալ մանիպուլյացիա․
«Կրքոտությունը» հաճախ դառնում է վատ կառավարումը, հստակ ռազմավարության բացակայությունը և քաղաքական ձախողումները քողարկելու գործիք։ Երբ քաղաքական գործիչը չունի ռացիոնալ փաստարկներ, նա անցնում է բարձրագոչ հայտարարությունների, թատերականացված ելույթների և ժեստիկուլյացիայի։ Իսկական պետական գործչի հռետորաբանությունը հիմնվում է սառը դատողության, հաշվարկված խոսքի և պատասխանատվության, այլ ոչ թե ամբոխահաճության (դեմագոգիայի) վրա։
Տարիներ շարունակ հնչած «կրքոտ» խոստումները, պատերազմական հայտարարությունները և սպառնալիքները գործնականում հանգեցրել են լրիվ հակառակ արդյունքների։ Սա ցույց է տալիս, որ այդ հռետորաբանությունը զուրկ է իրական քաղաքական կշռից և ծառայում է միայն կարճաժամկետ տպավորություն թողնելու համար։
«Կրքոտ» հռետորը, եթե նա պետության ղեկավար է, իր խոսքն ու էներգիան պետք է ուղղի ներքին համերաշխության հաստատմանը և ճգնաժամային իրավիճակներում ժողովրդին համախմբելուն։ Փոխարենը, նրա «կիրքը» հաճախ դրսևորվում է ներքին թշնամիներ փնտրելու, հանրությանը «սև ու սպիտակների» բաժանելու և ատելության խոսք գեներացնելու մեջ, ինչը թուլացնում է պետության դիմադրողականությունը»։

«Փաշինյանի հեռացման տոմսը ժողովուրդը «պեչատել» է, մնում է ռեյսը կազմակերպել»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
2921:24
«Նրա «կիրքը» հաճախ դրսևորվում է ներքին թշնամիներ փնտրելու մեջ»․ Արշակ Սարգսյան
4021:12
«Լավ տղա եք խաղո՞ւմ, բա խի՞ եք լացելով նկարներ հրապարակում»․ Նանա Սարգսյան
8020:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
7719:53
ԱԺ նախագահի ու ՀՀ նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում
9019:36
«Առանձնահատուկ զզվանք են առաջացնում սրանց քարոզիչները»․ Արթուր Դանիելյան
5619:12
«Իսրայելը պատրաստ է ցանկացած կերպ տորպեդահարել համաձայնությունները»․ Արա Պողոսյան
4718:42
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ
5318:30