Սկանդալ Իսպանիայում. 16-րդ դարի հանրահայտ քանդակներին պղնձե խողովակներ են հագցրել

Իսպանիայում չեն դադարում բուռն քննարկումներն ու դժգոհության ալիքը Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի պատմական հանրահայտ հյուրանոցի շենքի վերականգնողական աշխատանքների շուրջ։ Պատճառը մասնագետների յուրօրինակ «նորարարությունն» է. պատմական շենքի ճակատային մասը զարդարող Գորգուլյաների (դիցաբանական արձան-ջրհորդանների) վրա պղնձե երկար խողովակներ են մոնտաժվել։
Համացանցում և արվեստագետների շրջանակներում ամենաքննարկվողն ու ծաղրի առարկա դարձածը տղամարդու կերպարանքով պատկերված ջրհորդան-քանդակն է։ Քանդակը պատրաստվել է 16-րդ դարում, և հարյուրամյակներ շարունակ որևէ արհեստական խողովակ այնտեղ գոյություն չի ունեցել։ Այժմ, սակայն, պատմական բոլոր արձանները հայտնվել են միանգամայն անհեթեթ վիճակում՝ կարծես երկար ձողերի վրա անցկացված լինեն։
Այս տեսքով հնամենի քանդակները ենթարկվել են համատարած ու կոշտ քննադատության։ Մասնագետներն ու հանրությունը նշում են, որ սա մշակութային վանդալիզմ է և հնության արժեքի նվաստացում։
Մինչդեռ վերականգնողներն ու նախագծի հեղինակներն ամեն կերպ պաշտպանում են իրենց մտահղացումը։ Նրանց պնդմամբ՝ սա արվել է բացառապես գործնական նկատառումներով, որպեսզի հորդառատ անձրևների ժամանակ ջուրը չթափվի անմիջապես շենքի պատմական պատերի վրա և չքայքայի դրանք։ Ըստ նրանց՝ երկարացված պղնձե խողովակները տվյալ պահին շենքի հիմքերը խոնավությունից փրկելու ամենաարդյունավետ լուծումն են, անգամ եթե դրա համար ստիպված են եղել զոհաբերել արձանների գեղագիտական տեսքն ու պատմական արժեքը։

Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
92118.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
33117.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
36117.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
37617.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
40216.10.2026, 00:18
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից
88615.10.2026, 23:54
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները (լուսանկար)
60213.10.2026, 22:54
Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը (տեսանյութ)
77511.10.2026, 18:54