Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հրաժարական է տալիս կառավարության ղեկավարի պաշտոնից, հրաժարվում է Լեյբորիստական կուսակցության առաջնորդությունից, հաղորդում է Sky News-ը։
«Այսօր առավոտյան խոսել եմ Նորին Մեծություն թագավորի հետ՝ նրան իմ որոշման մասին տեղեկացնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ մինչև իրավահաջորդի ընտրությունը։
Նրա դիրքերը թուլացան, երբ Մանչեստրի քաղաքապետ Էնդրյու Բըրնհեմը, որը նախատեսում էր առաջադրվել Լեյբորիստական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, վարչապետի պաշտոնի համար, հաղթեց հունիսի 18-ի ընտրություններում Մեյքերֆիլդ ընտրատարածքում։ Դրանից առաջ մոտ 100 պատգամավորներ հրապարակավ կոչ արեցին Սթարմերին հրաժարական տալ։
Սթարմերի խնդիրները խորացան Լեյբորիստական կուսակցության Անգլիայի տեղական խորհուրդների ընտրություններում, ինչպես նաև մայիսին Ուելսի և Շոտլանդիայի խորհրդարանների ընտրություններում վատ արդյունքներից հետո, որոնց ընթացքում կուսակցությունը կորցրեց ավելի քան 1500 տեղ։ Դրանից հետո կուսակցության շատ անդամներ կոչ արեցին վարչապետին հրաժարական տալ։

Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
2009:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
3609:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
2709:06
«Ուկրաինայի հարցով պատրաստվում է խաղաղության համաձայնագիր». Թրամփ
8309:01
«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
13702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
24300:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
29600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11900:06