«Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն մինչև 2030 թվականը». Վահան Կոստանյան. #Report

Հայաստանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը կբացվեն սահմաններն ու տրանսպորտային հաղորդակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը հնարավորություն կտա Հարավային Կովկասը դարձնել առանցքային կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Ադրբեջանական Report-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Կոստանյանի խոսքով, հաղորդակցությունների բացումը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քանի որ Երևանը շարունակում է աշխատել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի վրա և հարևան երկրների կողմից ավելի բաց լինելու նշաններ է տեսնում:
«Մեր տեսլականն այն է, որ մինչև 2030 թվականը կունենանք բաց հաղորդակցություններ և բաց սահմաններ երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասել է Կոստանյանը։
Նա նշել է, որ Հայաստանը, իր ամերիկացի գործընկերների հետ միասին, ավարտում է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի մեկնարկի իրավական նախապատրաստական աշխատանքները, որը կարող է փոխել Հարավային Կովկասի տրանսպորտային քարտեզը և ընդլայնել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը: Նաև պատրաստվում է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում, որը հիմնականում կենտրոնանում է երկաթուղային բաղադրիչի վրա: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը համագործակցում է նաև Եվրոմիության հետ իր տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցում, ներառյալ նոր սահմանային անցակետերի կառուցումը և ավտոմոբիլային ճանապարհների զարգացումը՝ ապագա տարանցիկ փոխադրումներն ավելացնելու համար։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
13002:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
23700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
28900:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11700:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
252Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
96Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
114Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
114Երեկ, 21:06