Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

84 տարեկանում կյանքից հեռացել է հայ էստրադային արվեստի նշանավոր ներկայացուցիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը:
Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին՝ Սևան քաղաքում։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, ապա ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ուսմանը զուգահեռ հանդես է եկել երիտասարդական էստրադային նվագախմբերում՝ ձևավորելով իր կատարողական անհատական ոճը։
Ստեղծագործական գործունեության սկզբից նա համագործակցել է հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչների հետ և եղել բազմաթիվ հանրահայտ երգերի առաջին կատարողը։
Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Ալեքսանդր Աճեմյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
1968 թվականից Ռաիսա Մկրտչյանն աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մեներգչուհի։ Նրա կատարմամբ ձայնագրվել են ավելի քան 400 երգեր, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության Ոսկե ֆոնդում։
Իր երկարամյա գործունեության ընթացքում նա արժանացել է մասնագիտական գնահատականի և բազմաթիվ պետական պարգևների, ինչպիսիք են «Մովսես Խորենացի»մեդալը, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը։
Ռաիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, որի ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Նա այն արվեստագետներից էր, որը ներկայացրել է հայկական երաժշտարվեստը աշխարհի լավագույն բեմահարթակներում, որոնց թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան, Քարնեգի Հոլը, Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի նշանավոր դահլիճները:
Ռաիսա Մկրտչյանի երգարվեստն առանձնանում էր քնարականությամբ, արտահայտչականությամբ և բարձր կատարողական մշակույթով։ Նրա կատարմամբ հնչած բազմաթիվ երգեր դարձել են հայկական էստրադայի դասական նմուշներ և շարունակել են սիրվել տարբեր սերունդների կողմից, իսկ հոբելյանական համերգներն ու ստեղծագործական երեկոները մշտապես արժանացել են լայն հասարակական արձագանքի՝ վկայելով երգչուհու բացառիկ հեղինակության և սիրված լինելու մասին։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
130Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
63215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
43913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57410.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75708.09.2026, 23:12