Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից»․ Դերենիկ Մալխասյան

«ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից»․ Դերենիկ Մալխասյան
48
Այսօր, 17:12

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Կեղծ ակնկալիքներ». Եվրոխորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից․
Նիդեռլանդներից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մայկե Անդրիեսեն կոչ է արել Եվրոմիությանը հրաժարվել Հայաստանին իր շարքերը հրավիրելու գաղափարից, քանի որ, նրա խոսքով, Հայաստանը աշխարհագրորեն կտրված է եվրոպական տարածքից։ Եվրոհանձնաժողովին ուղղված իր պատգամավորական հարցման մեջ նա պնդում է, որ Եվրոմիությունը պետք է մնա տնտեսական միություն, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նախագիծ, և ընդլայնման քաղաքականության մեջ առաջնորդվի մայրցամաքի հստակ սահմաններով։
Նրա կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի ընդհանրապես չխոստանալ Հայաստանի ինտեգրումը Եվրոմիությանը, որպեսզի Երևանում կեղծ ակնկալիքներ չձևավորվեն, իսկ հանրապետության հետ համագործակցել այնպես, ինչպես Եվրոմիությունը համագործակցում է միավորման կազմից դուրս գտնվող ցանկացած այլ պետության հետ։ Անդրիեսեն նաև զգուշացրել է Բրյուսելին քաղաքական իրավիճակով պայմանավորված հապճեպ որոշումներ կայացնելուց՝ որպես նման մոտեցման բացասական հետևանքների օրինակներ բերելով Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հայտերը։
Անդրիեսեն ներկայացնում է աջակողմյան «Ազատության կուսակցությունը» (PVV) և անդամակցում է Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» (Patriots for Europe) խմբակցությանը, որը թվաքանակով երրորդն է Եվրոխորհրդարանում»։