Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Փաշինյանի հայտարարությունը հանդուգն է և նկատելիորեն ցինիկ»․ Հակոբ Բադալյան

«Փաշինյանի հայտարարությունը հանդուգն է և նկատելիորեն ցինիկ»․ Հակոբ Բադալյան
69
Այսօր, 14:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն անդրադարձել է Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին» հայտարարությանը։ «Նա կարող էր ասել՝ սխալ է արել ու հիմա դասեր է քաղել իր սխալից, բայց նա ասում է՝ այն, ինչ տեղի է ունեցել հետո, արդյունք է։ Փաշինյանն անկասկած հիանալի է տիրապետում լեզվին ու շատ լավ պատկերացնում է, որ արդյունք ձևակերպումն օգտագործվում է դրական տրամաբանություն արձանագրելու համար, հակառակի դեպքում օգտագործում են հետևանք ձևակերպումը․․․ Այն ծանր կորուստները, որ եղել են, փաստացի նա բնորոշում է դրական զարգացում, որ բերել է այս կետին։ Հայտարարությունը բավականին հանդուգն է՝ հասարակական տրամաբանությանը և բարոյականությանը նետված մարտահրավերի տեսանկյունից ու այդ տեսանկյունից՝ նաև՝ նկատելիորեն ցինիկ»,- ասել է Բադալյանը։

Հակոբ Բադալյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին