«Վերաքվեարկությունը կվերածվի հաշվարկված, թիրախավորված քաղաքական գործընթացի»․ Վահագն Հովակիմյան

«Վերաքվեարկությունն այլևս չի կարող լինել նույն ընտրությանը բնորոշ շարունակություն, այն բնական շարունակությունը՝ որպիսին պետք է լինի, այլ կվերածվի երկրորդային, հաշվարկված, թիրախավորված քաղաքական գործընթացի՝ հանգեցնելով տակտիկական քվեարկության»,- ՍԴ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ այս հանգամանքը Վենետիկի հանձնաժողովը ևս դիտարկել է որպես լուրջ ռիսկ․ «2025թ․ զեկույցում, որը վերաբերում էր ընտրությունների արդյունքների չեղարկման հարցերի, նշվում էր, որ եթե խախտումները սահմանափակվել են որոշ տեղամասերով, ապա սկզբունքորեն իրավական արձագանքը կարող է սահմանափակվել հենց այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցման շրջանակում Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է մի բացառություն՝ մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե տվյալ տեղամասերում կրկնակի քվեարկությունը չի երաշխավորի արդար ընտրական արդյունքի հնարավորությունը՝ բացառելով տակտիկական քվեարկության հնարավորությունը»,- նշեց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ «ընտրական մարմնի պարտականությունն է՝ պաշտպանել 99,8 տոկոս քվեների օրինականությունը»։

«ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է»․ Արման Մելիքյան
1816:12
«ԿԸՀ-ն մերժում է ներկայացված բոլոր յոթ դիմումները»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
5015:42
«Վերաքվեարկությունը կվերածվի հաշվարկված, թիրախավորված քաղաքական գործընթացի»․ Վահագն Հովակիմյան
5515:36
«ՍԴ-ի որոշման լեգիտիմությունն արդեն կասկածի տակ է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5215:24
Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով
8415:05
«Անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողներն իրենց քաղաքական կամքն էին արտահայտել»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
6514:48
«Ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը, հավաքվում ենք ՍԴ-ի դիմաց»․ ԴՕԿ
5814:24
«Օրվա զավեշտը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6214:18