Պակիստանը ցամաքային գործողություն է իրականացրել Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով

Պակիստանի անվտանգության ուժերը մանրակրկիտ ծրագրված ցամաքային գործողություն են իրականացրել Պակիստան-Աֆղանստան սահմանին, որի հետևանքով զոհվել է 29 զինյալ, հայտարարել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթթաուլլահ Թարարը։
«Գործողությանը հաջորդել են սահմանամերձ գոտում հայտնաբերված «Ջամաաթ-ուլ Ահրար» և «Ֆիթնա ալ-Խավարիջ» ահաբեկչական խմբավորումների ապաստարանների և հենակետերի ուղղությամբ իրականացված ճշգրիտ հարվածները»,- X սոցիալական հարթակում գրել է Թարարը։
Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից՝ Աֆղանստանի Պակտիա, Պակտիկա և Քունար նահանգների ուղղությամբ իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
227Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
240Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
405Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
287Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
369Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
160Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
30908.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29108.11.2026, 20:00