Իրանն ու Օմանը անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով հանձնաժողովի առաջին նիստը

Մասկատում տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի հարցերով Իրան-Օման համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Նեղուցին վերաբերող ընթացիկ հարցերի քննարկման ընթացքում մենք կարծիքներ փոխանակեցինք նեղուցի ապագա կառավարման վերաբերյալ՝ համաձայն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի և ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների»,- գրել է նա X սոցիալական էջում։
Իրան-ԱՄՆ հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ Իրանը և Օմանը բանակցություններ կվարեն Հորմուզի նեղուցի ապագա կառավարման և դրան առնչվող ծովային ծառայությունների մատուցման հարցերի շուրջ, երկխոսության մեջ կներառվեն նաև Պարսից ծոցի այլ երկրներ։
Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավական կարգի մշակման մասին՝ շեշտելով, որ այդ գործընթացը իրականացվում է մյուս ափամերձ պետության՝ Օմանի հետ համակարգմամբ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը տարիներ շարունակ բաց է եղել նավերի ազատ անցման համար, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո նեղուցի իրավիճակն այլևս երբեք նույնը չի լինելու։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
12602:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
22700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
27900:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
11300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
245Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
95Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
113Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
111Երեկ, 21:06