«Հայաստանը մինչ օրս չի պատասխանել անհայտ կորածների վերաբերյալ փոխանցված ցուցակներին»․ Ջեյհուն Ռզաև

Ադրբեջանը հայկական կողմին տրամադրել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած քաղաքացիների ցուցակներ և տեղեկություններ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին ասել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ջեյհուն Ռզաևը: Նրա խոսքով՝ 2025 թվականի փետրվարի 7-ին տեղի է ունեցել առաջին հանդիպումը Ադրբեջանի պետական հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների միջև։ «Ադրբեջանական կողմը մյուս կողմին տրամադրել է համապատասխան տեղեկատվություն Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիների վերաբերյալ: Միաժամանակ, հայկական ծագումով անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը հեշտացնելու համար, Ադրբեջանը առաջարկել է փոխանցել նրանց ընտանիքի անդամների ԴՆԹ-ի պրոֆիլները: Հետագայում մյուս կողմի հետ կապերը շարունակվել են առցանց և հեռախոսային եղանակով: Թեև հակառակ կողմը հայտարարել է, որ կուսումնասիրի ներկայացված նյութերը և ադրբեջանական կողմին կտրամադրի համապատասխան տեղեկատվություն, մինչ օրս որևէ տվյալ չի ներկայացվել»,- նշել է նա։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
11202:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
21100:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
26100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
10600:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
231Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
93Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
109Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
105Երեկ, 21:06