Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին գումարեց հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝
«ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու վերաբերյալ:
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:
«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 21 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Առաջին հարցով ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։
Այնուհետև Հանձնաժողովը որոշեց բավարարել «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ դիմումը և 2026թ․ հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2021թ․ փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։
ՀՌՀ-ն հունիսի 30-ին որոշեց հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում:
Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական կայքում և հուլիսի 8-ը սահմանել մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր։
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն։
Հանձնաժողովն իրականացրել է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հունիսի 3-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հասցվող օգտագործման հետևանքով առողջությանը վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։
Արձանագրության համաձայն՝ Հեռարձակողի ծրագրով հունիսի 3-ին հեռարձակված «Շնագայլ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։
Հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով:
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
7910:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
27528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
29128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
36827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
35827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
29227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
29727.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
22327.10.2026, 09:36