«Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի»․ Քեթրին Բոմբերգեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի։ Բազայի միջոցով երկու երկրները կփոխանակվեն անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկություններով․ քաղաքացիները կկարողանան անանուն կերպով տվյալներ տրամադրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը։
Նրա խոսքով՝ տվյալների բազան հիմնված կլինի համագործակցության այն մոդելի վրա, որը կիրառվել է նախկին Հարավսլավիայում։ «Այսօր այդ տարածաշրջանի կառավարությունները, չնայած հակամարտության ավարտից անցել է երկար ժամանակ, ստեղծել են անհայտ կորած անձանց հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Նրանք ձևավորել են տվյալների միասնական բազա, որն ընդգրկում է մինչ օրս չփակված գործեր, և այդ բազայի միջոցով փոխանակվում են տեղեկություններով։ Մենք հույս ունենք, որ այս տվյալների բազայի միջոցով նույնպես հնարավոր կլինի հասնել նման արդյունքի»,- նշել է նա։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
10403:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
12902:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
11201:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13200:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
12700:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
19600:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
11000:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
98Երեկ, 23:42