Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե՝ հրադադարի պահպանման համար

Թեհրանը, Վաշինգթոնը և Բեյրութը մտադիր են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ Լիբանանում հրադադարի պահպանման համար, ասել է Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Կստեղծվի Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի համատեղ կոմիտե՝ Լիբանանի պետական ինքնիշխանությունն ապահովելու համար։ Մեր երկրի դեսպանը նույնպես մեր ներկայացուցիչը կլինի այս կոմիտեում», - ասել է նա Իրանի պետական հեռարձակողին տված հարցազրույցում։
Այս ամսվա սկզբին Վաշինգթոնը և Թեհրանն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հունիսի 21-ին Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան ԱՄՆ-Իրան բանակցություններ հուշագրի իրականացման վերաբերյալ։

ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
2411:54
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
6409:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
13709:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8708:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
25300:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
148Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
140Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
144Երեկ, 21:48