«ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի բազայից դուրս է բերել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները»․ #TWZ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները լքել են Մեծ Բրիտանիան, որտեղ դրանք տեղակայված էին Իրանի դեմ մարտական գործողություններում օգտագործելու համար, հաղորդում է The War Zone (TWZ)-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ վեց ռմբակոծիչներ, բաժանված երեքական ինքնաթիռից բաղկացած երկու խմբի, հուլիսի 1-ին լքել են Ֆեյրֆորդ ավիաբազան։ Նշվում է, որ այդ ինքնաթիռներն օգտագործվել են Իրանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
The War Zone-ի գնահատմամբ՝ B-52 Stratofortress ռմբակոծիչների դուրսբերումը Մեծ Բրիտանիայից չի խանգարի ԱՄՆ-ին, անհրաժեշտության դեպքում, վերսկսել հարվածները Իրանի դեմ։ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող ավիաբազայում շարունակում են մնալ 12 B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչներ։ Բացի այդ, Վաշինգտոնը կարող է կիրառել նաև B-52, B-1 և B-2 ռմբակոծիչներ, որոնք տեղակայված են անմիջապես ԱՄՆ-ի տարածքում։

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
3209:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
9509:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
23500:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
143Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
135Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
140Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
228Երեկ, 20:19