«ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին»․ #NYT

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելը կարող էր ծրագրել Իրանի գլխավոր բանակցողների սպանությունը այն ժամանակ, երբ Վաշինգթոնը գարնանը բարդ բանակցություններ էր վարում Թեհրանի հետ՝ միջանկյալ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաների։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի ռազմավարության մաս էր կազմում։ Սակայն ամերիկացիների մտահոգությունները իրանցի երկու պաշտոնյաների՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի թիրախավորման վերաբերյալ սրվեցին ապրիլին սկսված բանակցությունների ժամանակ։
Նշվում է, որ Իրանի հետ բանակցությունների սկզբում Սպիտակ տունը պարզել էր, որ Ղալիբաֆը գտնվում է հրեական պետության թիրախների ցանկում: Այն ժամանակ Վաշինգթոնը խնդրել էր Թել Ավիվին զերծ մնալ մահափորձերից։ Իրանի ներկայացուցիչներն իրենց հերթին երաշխիքներ էին խնդրել ԱՄՆ-ից, որ Իսրայելը բանակցությունների ընթացքում գաղտնի գործողություններ չիրականացնի: Հաղորդվում է, որ Պակիստանից վերադարձի ճանապարհին Իրանի անվտանգության ծառայությունները հայտնաբերել էին, որ Իսրայելը պատրաստվում էր հարձակվել Ղալիբաֆին տեղափոխող ինքնաթիռի վրա։ Այդ նպատակով իսրայելական 2 կործանիչներ Իրաքից մտել էին Իրանի օդային տարածք։ Արդյունքում, ինքնաթիռը ստիպված էր եղել վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում, որտեղից բանակցային խումբը Թեհրան էր հասել ցամաքային ճանապարհով։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
11202:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
21100:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
26100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
10600:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
231Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
93Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
109Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
105Երեկ, 21:06