«Բուքինգհեմյան պալատը թույլ չի տվել արքայազն Հարրիին մնալ թագավորական նստավայրում»․ #Telegraph

Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է թույլ տալ արքայազն Հարրիին մնալ թագավորական նստավայրում Մեծ Բրիտանիա այցի ընթացքում, հաղորդում է Telegraph-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ արքայազնին ավելի վաղ առաջարկվել էր այցի ընթացքում մնալ թագավորական նստավայրում, սակայն առաջարկը հետագայում հետ է կանչվել։ Պալատի աղբյուրը նշել է, որ դա պայմանավորված է Հարրիի ուշացած արձագանքով։ Լրատվամիջոցը պնդում է, որ որոշումը համաձայնեցվել է Չարլզ 3-րդ թագավորի հետ։ Նշվում է, որ թագավորին նաև մտահոգում է արքայազն Հարրիի՝ Daily Mail թերթի դեմ զրպարտության վերաբերյալ հայցով սպասվող դատական որոշումը։ Դատարանի վճիռը կհրապարակվի երեքշաբթի։ Պալատում մտավախություն ունեն, որ եթե այդ ընթացքում Հարրին բնակվի թագավորական նստավայրում, դատարանի որոշումը կարող է անհարմար դրության մեջ դնել Չարլզ 3-րդին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազնը 10 ամսվա ընթացքում առաջին անգամ հուլիսի 7-11-ը կայցելի Մեծ Բրիտանիա: Հարրին նաև պատրաստվում էր չորս տարվա ընթացքում առաջին անգամ երկիր բերել իր ընտանիքին, սակայն նրանց ժամանումը կասկածի տակ է դրվել, երբ բրիտանական իշխանությունները հրաժարվել են նրանց թիկնազոր տրամադրել:
Նշենք, որ արքայազն Հարրին ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
10402:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
20000:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
24900:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
10100:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
221Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
92Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
108Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
104Երեկ, 21:06