Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները

Հուլիսի 6 -ին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։
ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ներկայացրել են հաշվառման-քննական ծառայությունների բնագավառում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում իրականացված փոփոխությունները։
✅Վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին կարող է 1 տարվա ընթացքում դիմել և, վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, վերականգնել վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։
✅Վերականգնման դեպքում սահմանվելու է 1 տարի փորձաշրջան՝ 6 բալային միավորով։
✅Փորձաշրջանի ընթացքում 6 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։
✅2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք միայն մեկ անգամ հնարավորություն կունենան վերականգնելու իրենց վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։
✅Դիմելու ժամկետներն են՝
▪️հուլիսի 6-ից սկսած 1 տարվա ընթացքում, եթե զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը,
▪️զրկման ժամկետը լրանալուց հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե այն լրանալու է հուլիսի 6-ից հետո։
✅Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։
✅Ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝
▪️ անձը հաստատող փաստաթուղթ,
▪️50 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005003810128),
▪️ նոր վարորդական վկայական ստանալու համար նաև պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 12 000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6 000 ՀՀ դրամ, եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։
✅Տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։
✅2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի վարորդական իրավունքի տեսական քննության հարցաշարերի փոփոխությունը․ կնախատեսվեն կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ հարցեր։
Բանախոսները պատասխանել են նաև լրատվական միջոցների ներկայացուցիչների հարցերին։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
112821.07.2026, 19:48
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում
128020.07.2026, 21:54
Երևանում վարորդը երթևեկում է հանդիպակացով (տեսանյութ)
133220.07.2026, 02:12
«Վերաքննիչ Վարչական դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր». Վահե Գրիգորյան
155116.07.2026, 22:24
Հուլիսի 17-ին ժամը 21:00-ից Տիգրան Պետրոսյան փողոցում մեքենա չպետք է կայանել
142616.07.2026, 20:12
Չինաստանի իշխանությունները պահանջել են ավտոարտադրողներից վերականգնել ֆիզիկական կոճակները
560013.07.2026, 20:49
«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
163510.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
169809.07.2026, 21:54