«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետարանը մի քանի տարի երկունքի ամենադաժան ցավերի մեջ գալարվելով գիտական արժեքավոր գյուտ ա արել։ Նրանք պարզել են, որ խցանումները մեքենաներից են առաջանում։ Էդ բացահայտումը նրանց ստիպել ա եզրահանգել, որ խցանումներից խուսափելու միակ արդյունավետ միջոցը փողոցներից մեքենաները վերացնելն ա (է՛վրիկա)։ Էդ հանճարեղ մտահանգումը զարգացնելով նրանք եկել են որոշման, որ քաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ կառուցեն, որ մարդիկ մեքենաները էդտեղ կայանեն ու հնազանդորեն քաղաքում երթևեկեն «արդյունավետ» հանրային տրանսպորտով։
Բնականաբար, վարորդները սեփական կամքով դա չեն անելու։ Հետևաբար, քաղաքապետարանը գործելու ա իր ծանոթ կացնային մեթոդներով՝ արգելք-տուգանք-արտոնություն։ Մինչդեռ կարելի ա դադարել հետույքով մտածել ու գլուխը, բացի պեռաշկի ծամելու ապարատ դիտարկելը, կիրառել նաև ըստ նշանակության՝ մտածել։ Մի պարզ օրինակով կարող ենք տեսնել, թե դա ոնց ա լինում։
Խցանումներից խեղդվող Երևանում կովիդի հետ կապված առաջին սահմանափակումը ԲՈՒՀ-երում հեռավար ուսուցման անցնելն էր։ Եվ, օ՛ հրաշք, հաջորդ առավոտյան կենտրոնում խցանում չկար։ Իսկ դրան գումարեք տասնյակ հազարավոր պետական ծառայողները, որոնք ամեն առավոտ շտապում են կենտրոն՝ նախարարությունների իրենց գրասենյակներում ոչնչով զբաղվելու, իսկ երեկոյան՝ հակառակը։
Մարդկության փորձը ցույց ա տալիս, որ կոռուպցիայի հաղթահարման գործում պատժելը արդյունավետ չի։ Շատ ավելի արդյունավետ ա անիմաստ դարձնել կոռուպցիոն սխեմաները։ Նույնպես և էս դեպքում։ Պետք ա ոչ թե արգելել ու պատժել, այլ անիմաստ դարձնել էդ քանակի մարդկանց միաժամանակյա քաղաքի կենտրոն իջնելը կամ, այլ կերպ ասած, տեղափոխել ու քաղաքում համաչափ բաշխել նրանց աշխատավայրերը՝ նախարարություններն ու պետական հիմնարկները։ «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը և այն տրանսպորտային հաբ սարքելը ուսանողության հարցը կլուծի։ Եթե Պաշտպանության նախարարության օրինակով տեղափոխվեն նաև այլ նախարարությունները, Կենտրոնը կդառնա էսօրվա ամենաքիչ ծանրաբեռնված վարչական շրջանների պես։
Բայց ես վստահ եմ, որ Փաշինյանի կառավարությունն ու ՏԻՄ նրա կադրերը սա չեն անի։ Ես նույնիսկ կարող եմ խաղադրույք անել դրա վրա։ Համոզմունքիս պատճառը շատ պարզ ա։ Փաշինյանական (ինչպես նաև սերժական կամ քոչարյանական) պետական չինովնիկի համար ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառն ընդամենը օդի ալիքային տատանում ա, ոչ ավելին։ Այն իմաստային էն ծանրաբեռնվածությունը չունի, ինչ նորմալ մարդկանց համար։ Նրանք ազատությանը նայում են որպես մի բանի, ինչ իրենք պաշտոնյա լինելու բերումով պետք ա ճնշեն ուղիղ նենց, ոնց իրենց ազատություններն են ճնշում, քանի որ պետական պաշտոնյա են։
Ազատորեն տեղաշարժվելը մարդու և ՀՀ քաղաքացու սահմանադրությամբ ամրագրված իրավունք ա։ Էլ ի՞նչ պաշտոնյա, որ էդ ազատությունը ճնշելու նորանոր մեթոդներ չմոգոնի, չբարդացնի էդ ազատության իրավունքն իրացումը։ Միայն մտածելու, որոշելու ազատություն ունեցող պաշտոնյան կարող ա իր որոշումների հիմքում դնել մարդու ազատ լինելու գաղափարը։ Մինչդեռ աննշան բացառություններով ամբողջ ՔՊ-ն մտածում ա էն, ինչ առավոտյան որոշում ա մտածել Նիկոլը։ Ընդ որում, դա կարող ա օրվա սկզբում ու դրա ավարտին տարբեր ու տրամագծորեն հակառակ բաներ լինեն։ Ո՞նց կարող ա նիկոլական պաշտոնյան իր որոշումների հիմքում ազատությունը դնի։ Չէ, տրանսպորտային հանգույցներ կառուցելու և երթևեկության մեջ տրամաբանություն մտցնելու փոխարեն պետք ա արգելել ու պատժել»:

«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
3916:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
156Երեկ, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
76629.06.2026, 16:54
Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
79723.06.2026, 23:24
«Պռոբկայա սարքում քաղաքում, հասկանում, որ Շտապօգնության մեքենաներն անօգուտ են, ու սարքում ա մոպեդ»․ Էրիկ Անթառանյան
75420.06.2026, 09:42
«Եկեք մի փոքր համբերատար լինենք»․ Արտյոմ Կարապետյան
77619.06.2026, 15:12
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
80716.06.2026, 22:48
Այլընտրանքային ուղեգծեր՝ Կիևյան կամուրջը շրջանցելու համար (լուսանկար)
83416.06.2026, 22:06