Հունգարական պետական հեռարձակողը ներողություն է խնդրում Օրբանի օրոք իր խմբագրական քաղաքականության համար ու դադարեցնում աշխատանքը

Bloomberg-ը հաղորդում է, որ հունգարական պետական հեռարձակող MTVA-ի գլխավոր լրատվական պորտալը և պաշտոնական կայքը դադարեցրել են հեռարձակումը երկրի նոր ղեկավարության որոշմամբ։
Հեռարձակողի կայքը հրապարակել է հայտարարություն, որում ներողություն է խնդրում Օրբանի օրոք իր խմբագրական քաղաքականության համար։ «Հանրային լրատվամիջոցները չպետք է ստեն։ Մենք ներողություն ենք խնդրում այն տարիների համար, որոնք ստել ենք։ Հանրային լրատվամիջոցները ներկայում վերափոխվում են՝ ապագայում դառնալու անկախ և վստահելի։ Լրատվական ծառայությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Մնացեք կապի մեջ», - նշվում է հեռարձակողի կայքում։
Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը հեռարձակողի գործունեության դադարեցումը անվանել է «պատմական օր»։
Մագյարը վարչապետ է ընտրվել մայիսի 9-ին։ Օրբանը վարչապետ է եղել 1998-ից 2002 թվականներին և 2010-ից 2026 թվականներին։ Մագյարը բազմիցս քննադատել է Օրբանի կառավարությանը և մեղադրել է հեռացող կաբինետին յուրացման մեջ։
Մագյարի որոշումներից հետո Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իշխող կուսակցությունը վարում է ագրեսիվ քաղաքականություն և դիմում է «սպառնալիքների և ահաբեկման»։

Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
7609:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4908:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
22800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
137Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
132Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
136Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
223Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
135Երեկ, 19:30