«Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև էքսկլավային գյուղերի հարցը»․ Բայրամով

Շարունակվում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Այդ նպատակով երկու երկրների կողմից ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, որոնք գլխավորում են Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ արդեն կան կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքները։ Վերջին տարիներին սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրանոց հատված։ Այնուհետև կարճ ժամկետներում հենց այդ նույն տարածքում իրականացվել են սահմանագծման աշխատանքներ։
Բացի այդ, Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցված կարգով ընդունել և հաստատել են երկու երկրներում մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնք կարգավորում են հանձնաժողովների գործունեությունը և սահմանում դրանց հետագա աշխատանքը։
«Միևնույն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սահմանազատման գործընթացը հյուսիսից հարավ ուղղությամբ՝ սկսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանագծի՝ Վրաստանի հետ հատման կետից և շարունակելով մինչև Իրանի սահմանը։ Իհարկե, այս գործընթացի շրջանակում կլուծվեն նաև էքսկլավային գյուղերին վերաբերող հարցերը», - հավելել Բայրամովը։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
10102:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
19400:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
24100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
9900:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
214Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
91Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
107Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
103Երեկ, 21:06