Վանդալիզմի դեպք` Ստամբուլի հայկական գերեզմանատանը

Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարբաշը թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը տեղեկացրել է, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը մի անձ մուտք գործելով գերեզմանատուն, վնասել է վեց դամբարան և մի աղբյուր, փոխանցում է Պոլսո Հայոց պատրիարքությունը:
«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի անդամներին, մասնավորապես նրանց, որոնց սիրելիների դամբարանները գտնվում են սույն գերեզմանատանը»,- ասված է հաղորդագրությունում:
Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է անվտանգության պատկան մարմիններին, որոնք շտապ ձեռնարկել են գործողություններ այդ արարքի հեղինակի ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար, հաղորդում է Պոլսո Հայոց պատրիարքությունը:
Դատապարտելով այդ հարձակումը՝ Պատրիարքությունը շնորհակալություն է հայտնում անվտանգության պաշտոնատարներին, որոնք «դեպքը բացահայտելու նպատակով իրենց գործունեությունն են շարունակում խղճմտությամբ և մեծ զգայնությամբ», և հույս է հայտնում, որ հանցավորը կհանձնվի արդարադատությանը:
«Պատրիարքական Աթոռը մոտիկից հետևում է դեպքին վերաբերող բոլոր զարգացումներին», - ասված է հաղորդագրությունում:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
130Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
63215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
43913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57410.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75708.09.2026, 23:12