Թագավորական գինիներից մինչև բռնապետի հավաքածու. Վրաստանում առաջին անգամ բացել են Ստալինի գաղտնի նկուղը

Վրաստանում առաջին անգամ բացել են Իոսիֆ Ստալինի գաղտնի գինու նկուղը, որտեղ պահվում է շուրջ 40 հազար շիշ հազվագյուտ գինի։ Վրացական իշխանությունները նախատեսում են պատմական այս ամբողջ հավաքածուն վաճառել աճուրդներում, իսկ ստացված հսկայական գումարով հիմնել գինեգործության հատուկ դպրոց։
Այս նկուղի պատմությունը բավականին հետաքրքիր է։ Շշերի մի զգալի մասը ֆրանսիական հայտնի ապրանքանիշերի արտադրության են, որոնք ժամանակին պատկանել են ռուսական վերջին ցարերին՝ Ալեքսանդր III-ին և նրա որդուն՝ Նիկոլայ II-ին։ 1917 թվականի հեղափոխությունից հետո բոլշևիկները խլեցին թագավորական ամբողջ հարստությունը, և այդ թանկարժեք գինիների մի մասը տարիներ անց հայտնվեց Ստալինի տրամադրության տակ։ Հետագայում բռնապետն անձամբ է համալրել նկուղը՝ այնտեղ ավելացնելով իր սիրելի վրացական գինիները։
Ստալինը, ում կառավարման տարիները նշանավորվեցին միլիոնավոր մարդկային կյանքեր խլած բռնաճնշումներով ու դաժան քաղաքականությամբ, հայտնի էր իր առանձնահատուկ թուլությամբ որակյալ խմիչքների հանդեպ։ Այժմ նրա թողած այս թաքնված ժառանգությունը, որը տասնամյակներ շարունակ փակ է եղել, պատրաստվում են հանել համաշխարհային շուկա։ Գինեգետների կարծիքով՝ հավաքածուի շուրջ իսկական կռիվ է սկսվելու հավաքորդների միջև, քանի որ շատ շշեր պարզապես եզակի օրինակներ են ամբողջ աշխարհում և ունեն պատմական հսկայական արժեք։

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
1222:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
2122:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34307.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41007.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75601.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75001.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75001.11.2026, 19:42