«Իրանը պատրաստ է լայնածավալ պաշտպանության». Ղալիբաֆ

Իրանը չի դադարեցրել իր տարածքի պաշտպանության նախապատրաստական աշխատանքները և, եթե ԱՄՆ-ն խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, պատրաստ է լայնածավալ պաշտպանության։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Բանակցությունների ընթացքում ես հստակ հասկացրի ԱՄՆ-ի փոխնախագահին, որ մենք նրանց ընդհանրապես չենք վստահում։ Իմ համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ բանակցել կարող են միայն նրանք, ովքեր պատրաստ են պատերազմի։ Այդ պատճառով մենք երբեք չենք դադարեցրել մեր երկրի պաշտպանության նախապատրաստական աշխատանքները։ Եթե ամերիկացիները խախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք պատրաստ կլինենք լայնածավալ պաշտպանության, վճռականորեն կհակազդենք նրանց և կապահովենք իրանցի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը», — ասվում է Ղալիբաֆի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա թելեգրամյան ալիքում՝ Ինդոնեզիայի երկպալատ խորհրդարանի նախագահ Ահմադ Մուզանիի հետ հանդիպման արդյունքներով։
Նա նշել է, որ պատերազմի դադարեցումը «բոլոր երկրների առաջնահերթությունն է», սակայն, նրա խոսքով, «այդ հակամարտությունը երբեք չի ավարտվի Իրանի կապիտուլյացիայով»։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
9803:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
12002:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
10901:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12900:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
12300:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
18500:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
10400:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
93Երեկ, 23:42