«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ

Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը, հաղորդում է PressTV-ն։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հավելում են, որ այս միջադեպից հետո Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցում, և ոչ մի նավի թույլատրված չի լինի տարանցել տարածաշրջանով մինչև ԱՄՆ-ի ներգրավվածության ավարտը», - ասել է կորպուսը՝ հավելելով, որ Վաշինգտոնը ցույց է տվել իր անկարողությունը պահպանել փոխըմբռնման հուշագրի պայմանները։
ԻՀՊԿ-ն պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է նեղուցում տեղի ունեցած նոր միջադեպով։
«Օտարերկրացիների կողմից հրահրված՝ մի քանի նավեր փորձել են ընթանալ չարտոնված երթուղով՝ անտեսելով ուղղությունը փոխելու նախազգուշացումները: Արդյունքում, նավը, որը վտանգել էր ծովային անվտանգությունը՝ անջատելով իր համակարգերը, հարված է ստացել և կանգնեցվել», - ասել են նրանք:

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
10102:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
19400:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
24100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
9900:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
214Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
91Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
107Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
103Երեկ, 21:06