«ԵՄ-ն Հայաստանում մեկնարկում է գործընկերային առաքելություն՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»․ ԵՄ խորհուրդ

Եվրոպական Միության խորհուրդը հայտարարել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության (EUPM Armenia) մեկնարկի մասին՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը։
«Այս քաղաքացիական խորհրդատվական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարձրացնելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և ուժեղացնելու զարգացող անվտանգության մարտահրավերներին արձագանքելու կարողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
2026 թվականի ապրիլի 21-ին ստեղծված առաքելությունը Հայաստանին կտրամադրի ռազմավարական, տեխնիկական և փորձագիտական աջակցություն կիբեռսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական միջամտության և մանիպուլյացիայի, ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։ Այն նաև կամրապնդի պետական հաստատությունների կարողությունները և կնպաստի միջգերատեսչական համակարգմանը։
Իր գործունեության շրջանակում EUPM Armenia-ն կտրամադրի նաև գործնական առաջարկություններ և կստեղծի հատուկ նախագծային ստորաբաժանում՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ նպատակային միջոցառումների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, առաքելությունը չի ունենալու գործադիր լիազորություններ և չի մասնակցելու Հայաստանի իշխանությունների կողմից որոշումների կայացման գործընթացին։
Առաքելությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և կդառնա ԵՄ-ի երկարաժամկետ մոտեցման մասը՝ երկրի ազգային անվտանգության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ։
EUPM Armenia-ի նախնական մանդատը սահմանվել է երկու տարի ժամկետով։ Առաքելության անձնակազմի հիմքը կկազմեն ԵՄ անդամ պետությունների կողմից գործուղված փորձագետները։ Հունիսի 11-ին առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմինա Գեորգե Դինեսկուն, որը նախկինում ղեկավարել է Մոլդովայում ԵՄ գործընկերության առաքելությունը։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
9402:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
18100:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
22400:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
9300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
207Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
105Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
101Երեկ, 21:06