Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմով հուլիսի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Սիրված կինոփառատոնը, որը մեծ դերակատարություն ունի հայկական կինոյի զարգացման, կինոճաշակի ձևավորման, համաշխարհային կինոյի բացառիկ նմուշները Հայաստանի հանդիսատեսին արագ հասցնելու գործում, կրկին իր շուրջ է համախմբել ոլորտի կարկառուն ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր, որոնք մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է FIAPF-ի կողմից ճանաչված 50 լավագույն փառատոններից մեկը:
Անցկացվելու են բազմաթիվ կրթական ծրագրեր, արտադրական համագործակցություն է նախատեսվում Կաննի կինոփառատոնի հետ, կազմակերպվելու են ցուցահանդեսներ, նշվելու է «Նամուս» ֆիլմի 100-ամյակը և այլն:
Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրել է, որ 2003 թվականին իր ուսուցիչ Միքայել Ստամբոլցյանի և կինոգետ Սուսաննա Հարությունյանի հետ որոշել են հիմնադրել «Ոսկե ծիրան»-ը, քանի որ այն հայկական կինոյին շատ անհրաժեշտ էր:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
130Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
63215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
43913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57410.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75708.09.2026, 23:12