Honda-ն ներմուծում է արհեստական բանականության քննություններ և դրամական բոնուսներ աշխատակիցների համար

Honda Motor-ը մեկնարկել է կորպորատիվ արհեստական բանականության հավաստագրման ծրագիր, որը թույլ է տալիս աշխատակիցներին ցուցադրել իրենց հմտություններն արհեստական բանականության գործիքների մեջ և ստանալ դրամական պարգևներ: Ընկերությունը հույս ունի արագացնել արհեստական բանականության ներդրումն առօրյա աշխատանքային գործընթացներում, հաղորդում է Nikkei Asia-ն:
Ծրագիրը ներառում է հավաստագրման երեք մակարդակ: Յուրաքանչյուր մակարդակի հասնելու համար աշխատակիցները պետք է հանձնեն գրավոր քննություն և հարցազրույց, որը գնահատում է ոչ միայն տեխնոլոգիաների վերաբերյալ նրանց գիտելիքները, այլև դրանք իրենց աշխատանքում կիրառելու ունակությունը: Հաջող հավաստագրումից հետո աշխատակիցները ստանում են ամսական մինչև 150,000 իեն (մոտավորապես 920 դոլար) բոնուս:
Առաջիկա տարիներին Honda-ն նախատեսում է արհեստական բանականության հավաստագրված աշխատակիցների թիվը հասցնել 1000-ի: Ղեկավարությունը կարծում է, որ սա կարագացնի արհեստական բանականության ներդրումն այլ ստորաբաժանումներում:
Honda-ն միակ ճապոնական ընկերությունը չէ, որը պարգևատրում է իր աշխատակիցներին արհեստական բանականությանը տիրապետելու համար: Նմանատիպ նախաձեռնություններ են իրականացվում նաև այլ խոշոր ճապոնական գործատուների կողմից, այդ թվում՝ All Nippon Airways-ի և Family Mart մանրածախ առևտրի ցանցի կողմից: Toyota-ն նույնպես ունի արհեստական բանականության ծրագրեր՝ պլանավորելով ակտիվորեն օգտագործել արհեստական բանականությունը բիզնես գործընթացները օպտիմալացնելու, մասնավորապես՝ փաստաթղթերում տերմինաբանությունը ստանդարտացնելու համար:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36