Պեսկովը՝ Ուկրաինայի վերաբերյալ Բաքվի դիրքորոշման մասին

Ուկրաինայի վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը Մոսկվայի հետ տարաձայնությունների առարկա է, սակայն ստվեր չի գցում Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշմանը, կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերություններ, և որոնք կիսում են այդ դիրքորոշումը։ Դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, և այո, դա մեր տարաձայնությունների առարկան է»,- նշել է Պեսկովը։
Միաժամանակ նա հայտնել է, որ Մոսկվան առաջնորդվում է պրագմատիկ մոտեցմամբ․ «Մենք կարծում ենք, որ այս հարցը չպետք է որևէ կերպ ստվեր գցի մեր հարաբերությունների վրա»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կոչ էր արել ուկրաինացի ժողովրդին երբեք չհամաձայնվել օկուպացիային։ Նա նաև հավելել էր, որ շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
9402:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
18100:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
22400:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
9300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
207Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
105Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
101Երեկ, 21:06