Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բոլորը գիտեն, որ նախնական կալանքը՝ առանց դատարանի վերջնական դատավճռի, մեզանում կիրառվում է որպես պատիժ, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, նրան քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն պարզվում է՝ մարդկանց կալանավորելով, բանտ ուղարկելով էլ հաճախ չեն բավարարվում, կալանքը կրելու պայմաններն էլ տարբեր մարդկանց համար տարբեր են։ Նախ, խցերն են տարբեր․ քաղբանտարկյալներին, որպես կանոն, վատ խցերում են պահում, որտեղ շատ մարդիկ կան, երբեմն՝ ծանր քրեական հանցագործներ։ Եթե սովորական քրեական հանցագործների համար թույլատրված է խցում սառնարան, հեռուստացույց, կոնդիցիոներ, հարմար մահճակալ ունենալ, ապա քաղաքականների դեպքում հաճախ արգելված է։ Սամվել Կարապետյանին, օրինակ, ամռանն արգելել են հովացնող որեւէ սարք փոխանցել, իսկ ձմռանը՝ նույնիսկ վերմակ, երբ խցում զրոյին մոտ աստիճան է եղել, և կալանավայրն էլ մինչև դեկտեմբերի 10-ը չեն ջեռուցել։
Գագիկ Ծառուկյանի դեպքում նախորդ կալանքի ժամանակ նրա չափերից երկու անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, ինչն ուղղակի անհնարին է եղել։ Կարծում ենք՝ հիմա նույնն է։ Բոլոր քաղբանտարկյալների տեսակցությունները քննիչի կամ դատավորի որոշմամբ, որպես կանոն, արգելվում են (Արեգնազ Մանուկյանի դեպքում նույնիսկ անչափահաս զավակի հետ են արգելել), պատգամավորների այցելություններն էլ են փակում, եւ միայն փաստաբանն է կարողանում այցելել, որ հոգեբանորեն ինչքան հնարավոր է՝ մարդն ընկճվի։
Այս լրացուցիչ պատիժները սահմանվում են վերևից։ Կալանավայրի ադմինիստրացիան և քննիչները պարբերաբար «զոհին» տեղեկացնում են, որ դա «առաջին դեմքի անձնական ցուցումով» է արվում»։

«Իրանը Հորմուզի նեղուցի լիարժեք վերահսկողության հարցում որևէ զիջման պատրաստ չէ»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
1209:36
«Իրանից ոչինչ չի մնա, եթե ԱՄՆ-ի հետ գործարք չկնքվի»․ Թրամփ (տեսանյութ)
3009:32
Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ»
3409:12
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»
3309:06
Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ»
3809:00
«Ազգային վերնախավի անգործության դեպքում կոչնչանան և՛ ազգը, և՛ պետությունը»․ Արման Մելիքյան
8301:06
«Շարունակելու եմ լինել Գագիկ Ծառուկյանի աջակցության առաջնագծում»․ Սուրեն Սուրենյանց
8300:06
«Փաշինյանը դաշտից հեռացնում է այլախոհներին, որպեսզի ազատ գործի»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)
84Երեկ, 23:18