«Իրանի բանակը կշարունակի հարվածել ԱՄՆ ռազմաբազաներին մինչև վերջնական հաղթանակ»․ #IRNA

Իրանի բանակը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին մինչև վերջնական հաղթանակ։ IRNA-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Իրանի բանակի հայտարարության մեջ։
Նշվում է, որ հրադադարի խախտվելուց ի վեր Իրանը վեց անգամ անօդաչուներով հարձակվել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա:
Նշենք, որ Իրանը և ԱՄՆ-ն կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Քուվեյթի Մինա Աբդուլլահ նավահանգստում գտնվող ԱՄՆ բանակի գլխավոր ուսումնական և նյութատեխնիկական ապահովման կենտրոնին։ Նաև ԱԹՍ-ների միջոցով Իրանի բանակը երկրորդ հարձակման ալիքն է իրականացրել Հորդանանում գտնվող ԱՄՆ «Ալ-Ազրաք» ավիաբազայի ուղղությամբ։ Ավելի ուշ Կորպուսը հայտարարել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի կառավարման կենտրոնի, ռազմական տեխնիկայի և վառելիքի պահեստներին հարվածելու մասին։
Իր հերթին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում և Իրանի առափնյա շրջաններում գտնվող տասնյակ օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ 7 ժամվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային օբյեկտներին և անօդաչու թռչող սարքերի բազաներին, ռազմածովային ուժերին և առափնյա պաշտպանության համակարգերին։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
8502:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
17200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
21100:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8700:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
199Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
86Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
102Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
99Երեկ, 21:06