«Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ հիմնադրամի ղեկավար»․ #TheGuardian

Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները: Պետդեպարտամենտն օրեր առաջ հաստատել է նրա նշանակումը։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամն անվանումը ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունից՝ 27 մղոն (մոտ 43 կմ) երկարությամբ առևտրային միջանցքից, որն ընդգրկում է Հայաստանի հարավը և Ադրբեջանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ 201 մլն դոլար բյուջեով հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, կատարել բաժնեմասային ներդրումներ և դրամաշնորհներ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռազմավարական մասնավոր հատվածի զարգացմանը նպաստելու նպատակով։ Ծրագիրը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
9903:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
10402:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12201:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
10800:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
120Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
130Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
117Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
102Երեկ, 22:06