«Կիևում կքննարկենք, թե ինչպես կարելի է ավարտել այս հակամարտությունը»․ Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Կիև այցի ընթացքում մտադիր է ուկրաինական կողմի հետ քննարկել հակամարտության կարգավորման ուղիները։
«Կիևում մենք կքննարկենք, թե ինչպես կարելի է ավարտել այս հակամարտությունը։ Կիմանանք ուկրաինացի գործընկերների դիրքորոշումը, կփոխանցենք նախագահ Էրդողանի ուղերձները և կկիսվենք մեր կարծիքներով»,- Լեհաստանում լրագրողներին ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ անցած ամիս թուրքական պատվիրակությունն այցելել է Մոսկվա, որտեղ ռուսական կողմին է փոխանցել Թուրքիայի նախագահի ուղերձները և ծանոթացել հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը։ Ֆիդանը նաև հայտնել է, որ նախօրեին մասնակցել է Փարիզում անցկացված «կամավորների կոալիցիայի» համաժողովին։ Նրա խոսքով՝ Կիև այցի ընթացքում Անկարան ակնկալում է ծանոթանալ ուկրաինական կողմի մոտեցումներին և շարունակել դիվանագիտական ջանքերը՝ հակամարտությունն ավարտելու ուղիներ գտնելու համար։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
9402:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
18100:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
22400:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
9300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
207Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
105Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
101Երեկ, 21:06