ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացված հարվածների շրջանակում թիրախավորել է հրամանատարական կենտրոններ, ՀՕՊ օբյեկտներ, ինչպես նաև հարվածել է Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքին, հայտնում է ԱՄՆ ԶՈւԿենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հրամանատարական կենտրոններին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, հրթիռային համալիրներին և անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև ափամերձ վերահսկման օբյեկտներին», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Իրանի բանակն իր հերթին հայտարարել է, որ իր պատասխան հարվածների թիրախում են եղել Հորդանանում գտնվող ԱՄՆ զինված ուժերի կապի համակարգերը և վառելիքի պահեստները, հաղորդում է իրանական Press TV-ն։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ռազմական բազայի ՀՕՊ համակարգի ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև ԱՄՆ զինծառայողների կուտակման վայրին։ Press TV-ն հաղորդում է նաև, որ իրանական ԱԹՍ-ները պատասխան հարվածների ընթացքում խոցել են Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» ռազմաբազայում տեղակայված Patriot համալիրների մարտկոցները, ինչպես նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» ռազմաբազայում գտնվող Patriot համակարգերը։

Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել (տեսանյութ)
21714:37
Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
13709:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
361Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
373Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
592Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
394Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
506Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
195Երեկ, 09:12