«Երբ ՀՀ Սահմանադրության հարցը լուծվի, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»․ Հաջիև

Ադրբեջանն ու Հայաստանը «իրական խաղաղության» մեջ են և տասնամյակների հակամարտությունից հետո վերականգնում են առևտրային կապերը։ Այս մասին Շուշիում անցկացված Գլաբոլ մեդիա ֆորումի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Միևնույն ժամանակ Բաքուն պահանջում է, որ մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը Հայաստանը փոփոխի իր Սահմանադրությունը։
«Մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղությունը պարզապես թղթի վրա գրված կամ հայտարարության մեջ ամրագրված ձևակերպում չէ, այլ իրականություն է», - ասել է նա՝ մատնանշելով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումների ավելացումը։
Չնայած առաջընթացին՝ նա նշել է, որ Բաքուն շարունակում է պահպանել իր դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության հարցում։ «Սահմանադրական փոփոխությունների ձևաչափը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևորն այն է, որ այն դրույթները, որոնք մենք համարում ենք մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես հանվեն՝ անկախ նրանից՝ դա տեղի կունենա նոր Սահմանադրության ընդունմամբ, թե այլ իրավական մեխանիզմով», - ասել է նա։ «Երբ այդ հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի», - հավելել է Հաջիևը։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
9903:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
10402:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12201:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
10800:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
120Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
130Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
117Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
102Երեկ, 22:06