«Թուրքիան կարող է հյուրընկալել Զելենսկու և Պուտինի հանդիպումը»․ Սիբիհա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մասնավորապես՝ Անկարայում։ РБК-Украина-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք կողմ ենք, որպեսզի Թուրքիան դառնա այն հիմնական հարթակներից մեկը, որտեղ կարող է տեղի ունենալ Զելենսկու և Պուտինի հանդիպումը։ Մենք աջակցում ենք այդ նախաձեռնությանը և շնորհակալ ենք թուրքական կողմին՝ նման բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու առաքելությունը ստանձնելու պատրաստակամության համար», - նշել է Սիբիհան։ ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայի նախագահի և Ռուսաստանի նախագահի բանակցությունները կարող են էական խթան դառնալ խաղաղության գործընթացի համար։ «Ինչ վերաբերում է ուկրաինական կողմին՝ մենք ունենք իրական առաջարկներ, թե ինչպես ավարտել այս պատերազմը։ Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Մենք հավատարիմ ենք բոլոր խաղաղության ջանքերին, որոնք այսօր շարունակվում են, այդ թվում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ։ Մենք ակնկալում ենք Եվրոպայի նոր դերը այս խաղաղության ջանքերում։ Ուկրաինան պատրաստ է հրադադարի», - հայտարարել է Սիբիհան։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
16600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
20200:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8400:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
192Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
85Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
101Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
98Երեկ, 21:06