«ՌԴ-ն, ՉԺՀ-ն, Իրանը և ԿԺԴՀ-ն սպառնալիք են ԱՄՆ ընտրական համակարգի համար»․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ ընտրական համակարգի վրա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ տարիներ շարունակ ամերիկացիներին բացահայտորեն ստել են երկրի ընտրական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրոնային քվեարկության մեքենաների և քվեաթերթիկների հաշվարկման համակարգերի անվտանգության վերաբերյալ: Այդ կապակցությամբ հրապարակվել են ԱՄՆ հետախուզական համայնքի նախկինում գաղտնի պահված մի շարք զեկույցներ, որոնք, վկայում են, որ կառավարությունը վաղուց գիտեր այդ ընտրական մեքենաների ծայրահեղ խոցելիության մասին՝ հնարավոր հարձակումների նկատմամբ։
«Մեր գնահատականով՝ ԱՄՆ-ի հակառակորդները, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան, ինչպես նաև ոչ պետական խմբավորումները, ունակ են վտանգելու ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածը»,- ասել է Թրամփը՝ մեջբերելով զեկույցը։ Նա հավելել է, որ արտաքին ներգործության նկատմամբ առավել խոցելի են կենտրոնացված տվյալների բազաները՝ ընտրողների գրանցման ռեեստրները, ընտրողների ցուցակները (pollbooks) և ընտրական հանձնաժողովների պաշտոնական կայքերը։

«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
022:48
«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան
2922:30
«Փորձում են համոզել, որ հակառակորդի պահանջներին հարմարվելը քաղաքական իրատեսություն է»․ Արմեն Հովասափյան
5721:54
«Մեղրիում կոկորդիլոսներ չկան, պետք չի խոսել ինչ-որ բանից, ինչից ոչինչ չես հասկանում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7021:06
«Մենք ժամանակի ընթացքում կկարողանանք ապահովել այն արդյունքը, որ ՔՊ-ն չունենա հաղթանակ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7120:24
«Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին, ավելի լավ է կոկորդիլոսներով զբաղվիր»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
7320:06
«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7919:12
«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
8718:42