«Վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումներ են բացահայտվել». ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է․ «Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ տարածք է ներմուծվում ավիոկերոսին, որի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն։
Հարկային իրավախախտումների կանխման և բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ.Կ-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է ինը ընկերություն: Այս ընկերությունների անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ հետագայում իրացվել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։
Այս ինը կազմակերպությունց երեքը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ, իսկ վեց կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Ձեռք բերված փաստական տվյալների և հանգամանքների վերլուծության և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ռ.Կ-ի կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։
Բացահայտված դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները»։

«Վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումներ են բացահայտվել». ՊԵԿ (տեսանյութ)
3411:12
«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին
148Երեկ, 15:42
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
157Երեկ, 13:12
Ոստիկանությունը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին
150Երեկ, 13:00
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ
153Երեկ, 11:00
Մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու
22614.07.2026, 12:02
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին
70514.07.2026, 11:24
«Զգուշացե՛ք կեղծ առաջարկներից»․ ՆԳՆ
31213.07.2026, 16:18