«11 հազար ձեռագիր է պահվել Բաղաբերդում. արդյո՞ք թշնամին բոլորն է այրել». Արա Զարյան

«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը (հայրը՝ ճարտարապետ Արմեն Զարյան, պապը՝ գրող Կոստան Զարյան) խոսել է «Սյունյանց աշխարհի բերդերը» գրքի, Հառիճավանք վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման ու մաքրման աշխատանքների և այլ մշակութային թեմաների շուրջ:
Վերջերս նաև լույս է տեսել Արա Զարյանի «Սյունյանց աշխարհի բերդերը» գիրքը, որտեղ ամփոփված է երիտասարդ տարիներին իրականացված նրա աշխատանքը:
Խոսելով Սյունյաց ամենահռչակավոր բերդերի մասին՝ ճարտարապետը շեշտել է Բաղաբերդը. «Բաղաբերդը հրաշալի ամրոց է և, բարեբախտաբար, լավ է պահպանվել։ Իսկ ինչո՞ւ է լավ պահպանվել, որովհետև ունեցել ենք Կապանի թագավորություն։ 970-1120թթ. եղել է թագավորություն Սյունիքում։ Կատակ բան չէ։ Դա եղել է մի տարածք, որն ամրակայվել է։ Բաղաբերդը կազմել է հիմնական այն ռազմական պաշտպանական օղակը, որի միջոցով պաշտպանվել է Սյունիքը։ Դա եղել է պահապան ամրոցը։ Ու, երբ մոնղոլները գալիս և ավերում են Կապանը, թագավորությունն իր ամբողջ ունեցվածքը տեղափոխում է Բաղաբերդ։
Այսինքն, ընտրում են ամրոց, որն արդեն պաշտպանական համակարգի մաս էր կազմում։ Հիմա պեղումներ են, ու սպասում եմ, որ բաներ պետք է գտնեն։ Օրինակ՝ Ստեփանոս Օրբելյանն ասում է՝ Կապանը, երբ ընկավ, 11,000 ձեռագիր այնտեղից տեղափոխվեց Բաղաբերդ ամրոց։ Այն գրավեցին, այրեցին, բայց արդյո՞ք չեն պահել, թաքցրել ինչ-որ մի մասը։ Ժայռի վրա է, ու ռազմական իմաստով տեղը շատ հետաքրքիր է ընտրված»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168»-ի տեսանյութում:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
128Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
62615.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
43713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
43813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57310.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75508.09.2026, 23:12