«ԱՄՆ-ն Իրանի հետ լայնածավալ պատերազմի շեմին է»․ #WP

Իրաքում և Հորդանանում ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո ԱՄՆ-ն գտնվում է Իրանի հետ լայնածավալ պատերազմի շեմին, հայտնում է The Washington Post-ը (WP)՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Փենթագոնը սկսել է ավելացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ռազմական ինքնաթիռների թիվը։ Սակայն ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընդլայնումը կարող է դժվարանալ՝ հակաօդային պաշտպանության միջոցների և հեռահար զինամթերքի նվազող պաշարների, ինչպես նաև մարտական վնասների հետևանքով լրացուցիչ զորքեր ու ինքնաթիռներ տարածաշրջան տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Հորդանանում ամերիկացի 2 զինծառայողների մահվան մասին։ Ավելի ուշ նույն տարածքում հայտնաբերվել էին ևս մեկ անձի չնույնականացված մնացորդներ։ Նշվում է նաև, որ Իրաքում զոհվել է մեկ զինծառայող, որը վիրավորում էր ստացել իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։
Նախօրեին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Եվրոպայից Մերձավոր Արևելք է տեղափոխում լրացուցիչ մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռներ:

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7702:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
16600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
20200:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8400:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
192Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
85Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
101Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
98Երեկ, 21:06