Պետդեպը զգուշության կոչ է արել ամբողջ աշխարհի ամերիկացիներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ամբողջ աշխարհի ամերիկացիներին զգուշություն ցուցաբերել՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով։ Համապատասխան նախազգուշացումը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Մերձավոր Արևելքում լարվածության աճի պատճառով անվտանգության ոլորտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և կարող է հանգեցնել անկանխատեսելի էսկալացիայի: Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվում զգուշություն և զգոնություն ցուցաբերել, ինչպես նաև պատրաստ լինել հնարավոր չվերթների չեղարկումների, օդային տարածքի պարբերական փակման և հնարավոր ուղևորությունների խափանումների։ Խնդրում ենք հետևել դեսպանությունների և հյուպատոսությունների անվտանգության հաղորդագրություններին, տեղական իշխանությունների հայտարարություններին և նորություններին՝ վերջին զարգացումներին տեղյակ լինելու համար։ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տրվում վերանայել դեպի այդ տարածաշրջան և դրա տարածքով իրականացվող ուղևորությունների ծրագրերը։ Իրանը և Իրանին աջակցող խմբավորումները կարող են թիրախավորել ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ առնչվող օբյեկտներ»,- նշվում է հայտարարության մեջ։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6902:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
15700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
19000:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8100:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
184Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
83Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
100Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
97Երեկ, 21:06