«Էրդողանի դեմ մահափորձ էր նախապատրաստվում` Անվար Սադաթի սպանության սցենարով»․ թուրք գեներալ

Թուրքիայի զինված ուժերի պաշտոնաթող բրիգադի գեներալ Իբրահիմ Բյույուքբաշը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ 2016 թվականին մահափորձ էր նախապատրաստվում՝ 1981 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության սցենարով:
Գեներալի խոսքով՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից կարճ ժամանակ առաջ Թուրքիայի նախագահը պետք է մասնակցեր զորավարժությունների, սակայն ծրագիրը չեղարկվել է՝ «կասկածելի գործունեություն» հայտնաբերելուց հետո։ Բյույուքբաշը պնդում է, որ ավելի ուշ պարզվել է, որ Էրդողանի դեմ մահափորձը ծրագրվել էր 1981 թվականին Կահիրեում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության նմանությամբ, փոխանցում է Yeni Akit թերթը։
Պաշտոնաթող գեներալի տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձից երեք ամիս առաջ FETÖ կազմակերպության կողմնակիցները, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման կազմակերպման մեջ, ծրագրել էին առևանգել նախագահին, տեղափոխել «Դալաման» օդանավակայան, նստեցնել արտասահմանյան ավիաընկերության ինքնաթիռ և այնտեղ սպանել:
Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել գեներալի հայտարարությունները։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6902:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
15700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
19000:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8100:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
184Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
83Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
100Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
97Երեկ, 21:06