Լիբանանի բանակը սկսել է տեղակայվել երկրի հարավային շրջաններում

Լիբանանի բանակը սկսել է տեղակայվել երկրի հարավում գտնվող Զավթար ալ-Ղարբիա քաղաքի շրջանում՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ «պիլոտային գոտիներ» ստեղծելու ծրագրի շրջանակում, որտեղից իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն, հայտնում է Al Jazeera-ն։
«Բանակի հրամանատարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին չայցելել քաղաք, քանի դեռ այնտեղ անվտանգության հետ կապված իրավիճակը չի կայունացել, ինչպես նաև հորդորում է հետևել զինվորականների ցուցումներին»,- զինված ուժերի հայտարարությունից հատվածներ է մեջբերում լրատվամիջոցը։
Պայմանավորվածությունները նախատեսում են իսրայելական զինուժի փուլային դուրսբերում, ինչպես նաև Լիբանանի զինված ուժերի կողմից «պիլոտային գոտիներում» «Հեզբոլլահ» շարժման ջոկատների զինաթափում։ Բացի Զավթար ալ-Ղարբիա շրջանից, առայժմ «պիլոտային գոտիների» մեջ են ներառվել նաև Ֆրուն և Սրիֆա գյուղերը։
Իսրայելն ու Լիբանանը հունիսի 26-ին Վաշինգթոնում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում։ Փաստաթղթի համաձայն՝ իսրայելական զորքերը կլքեն Լիբանանի հարավում իրենց ստեղծած անվտանգության գոտին՝ «Հեզբոլլահ»-ի զինաթափումից հետո։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6902:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
15700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
19000:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8100:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
184Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
83Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
100Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
97Երեկ, 21:06