Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. համայնքին պատճառվել է 24.890.000 ՀՀ դրամի գույքային վնաս.
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականին հիշյալ պաշտոնյան նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3,12 հա մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ այն օտարել Վանաձոր քաղաքի բնակչին: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հիշյալ պաշտոնատար անձը փոխել է նշված անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասների գործառնական նշանակությունը և դրանց տրամադրել հասցեներ՝ այդ կերպ նշված հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ստեղծելով արհեստական հիմքեր:
Այնուհետև, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու եղանակով, նույն պաշտոնյան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավագանու որոշման, ուղղակի վաճառքի եղանակով օտարել է Վանաձոր քաղաքի բնակչին, որի հետևանքով համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող՝ 24.890.000 դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից:
Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան»:

«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
133Երեկ, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
131Երեկ, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
168Երեկ, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
170Երեկ, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
508Երեկ, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
17117.09.2026, 23:36
Էրդողանը և Թրամփը կհանդիպեն Նյու Յորքում
51317.09.2026, 21:06
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում
18517.09.2026, 13:18