Ո՞վ է Միխայիլ Դրապատին՝ Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը

Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Դրապատին՝ փոխարինելով Ալեքսանդր Սիրսկուն։
Ի՞նչ է հայտնի Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարի մասին
2022 թվականի փետրվարին պատերազմի մեկնարկին Դրապատին զբաղեցնում էր Ուկրաինայի ԶՈՒ Միացյալ ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2022 թվականի մարտին ղեկավարել է «Հարավ» օպերատիվ զորախումբը, որը կասեցրել էր ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Կրիվոյ Ռոգ։ 2022 թվականի աշնանը ղեկավարել է «Խերսոն» զորախումբը՝ Խերսոնի մարզի աջափնյա հատվածի ազատագրման հաջող գործողության ժամանակ։ 2024 թվականի մայիսին Դրապատին գլխավորել է «Խարկով» օպերատիվ-տակտիկական զորախումբը՝ ռուսական զորքերի նոր հարձակման պայմաններում և կանգնեցրել Վովչանսկի ուղղությամբ առաջացած սպառնալիքը։ 2024 թվականի սեպտեմբերին նշանակվել է «Լուգանսկ» օպերատիվ-տակտիկական զորախմբի հրամանատար։ 2024 թվականի հոկտեմբերին Միխայիլ Դրապատին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2024 թվականի նոյեմբերին նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ-մայոր Դրապատիին նշանակել է Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար։ 2025 թվականի հունիսին նա հրաժարական է տվել այդ պաշտոնից՝ ՌԴ-ի կողմից ուսումնական կենտրոններին հասցված մի քանի հարվածներից հետո։ Այնուհետ անցել է այլ պաշտոնի՝ դառնալով Միացյալ ուժերի հրամանատար։ Այդ պաշտոնում նա գտնվել է՝ մինչև ԶՈՒ նոր գլխավոր հրամանատար նշանակվելը։

«Սա ցույց է տալիս, թե Փաշինյանն ինչի է պատրաստ». Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6902:06
«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
15700:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
19000:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
8100:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
184Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
83Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
100Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
97Երեկ, 21:06