«Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել». «Արթուր Թարխանյան» կենտրոն

«Արթուր Թարխանյան» կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու և դրա պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ։
Նշենք, որ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հայկական ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է, որը լայն ճանաչում է ստացել միջազգային հանրության շրջանում։ Այս եզակի կառույցի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել՝ ընդգծելով դրա բացառիկ ճարտարապետական արժեքն ու նշանակությունը։
«Աշխարհում պահպանվել են ընդամենը յոթ նմանատիպ օդանավակայաններ, որոնք գտնվում են պետության հոգածության ներքո՝ որպես ճարտարապետական և մշակութային ժառանգության կարևոր նմուշներ, նույնիսկ այն դեպքում, երբ այլևս չեն շահագործվում։
Կրկին ընդգծում ենք, որ Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը հնարավոր է վերագործարկել՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին։ Մեր համոզմամբ՝ ավելի փոքր ներդրումներով և ավելի կարճ ժամկետներում հնարավոր է ապահովել օդանավակայանի թողունակության զգալի աճ՝ ավելացնելով այն մինչև երեք անգամ և համալրելով ևս 10 գեյթով։
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը վերանայել Զվարթնոց օդանավակայանի զարգացման մաստեր պլանը և, առաջնորդվելով օրենսդրության պահանջներով, պահպանել Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը՝ որպես հայկական ճարտարապետական և մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ»։

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
24425.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
32925.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
33324.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
37524.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
25324.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
119323.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
39522.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
164822.10.2026, 00:43